ԵԱՀԿ փորձագետներն ուսումնասիրում են Ուկրաինայի ազգային գվարդիայի կողմից գերիների նկատմամբ կատարված հանցագործությունները. հայտնում է НТВ-ն: Ըստ աղբյուրի՝ պատերազմի ժամանակ զինվորների զոհվելն ու զանգվածային հուղարկավորությունները դեռ կարելի է բացատրել, սակայն այդ գերեզմաններում հայտնաբերվում են կանանց և ծերերի մարմիններ՝ բռնության հետքերով: Նրանց ձեռքերը կապված են մեջքի հետևում, իսկ որոշ մարմիններ մասնատված են և թաղված տարբեր տեղերում: Քաղաքացիական անձանց ձերբակալությունը գերիների հետ փոխանակելու նպատակով սովորական պրակտիկա է դարձել: Նման մարդկանց թիվը հասնում է տասնյակների, հարյուրների: Նրանցից, ուժ կիրառելով, փորձում են աշխարհազորայիններին սատարելու խոստովանություն ստանալ: Սակայն ոչ բոլորն են դիմանում խոշտանգումներին: Դոնբասում աշխատող միջազգային փորձագետները գրանցել են գերիների բռնաբարության բազմաթիվ դեպքեր: Տուժածների թվում են եղել նաև դեռահաս աղջիկներ և տարեց կանայք: Մի քանի ամիս առաջ աշխարհազորյաինները հայտնեցին, որ հայտնաբերել են առանց որոշ օրգանների դիակներ: Մարդկանց առևտրի հարցով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Մադինա Ջարբուսինովան ենթադրում է, որ օրգանները օգտագործվել են վաճառքի համար:
Մանրամասները` yerkir.am կայքում:
НТВ-ն հայտնում է, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի կողմից գերիների նկատմամբ կատարված հանցագործությունները հայտնվել են ԵԱՀԿ փորձագետների ուշադրության կենտրոնում:
Ըստ աղբյուրի՝ այն, որ պատերազմի ժամանակ զոհվում են զինվորներ և նրանց հուղարկավորում են, հասկանալի է, սակայն այդ գերեզմաններում հայտնաբերվում են կանանց և ծերերի մարմիններ՝ բռնության հետքերով: Նրանց ձեռքերը կապված են մեջքի հետևում, իսկ որոշ մարմիններ մասնատված են և թաղված տարբեր տեղերում:
Դոնբասում աշխատող միջազգային փորձագետները գրանցել են գերիների բռնաբարության բազմաթիվ դեպքեր: Տուժածների թվում են եղել նաև դեռահաս աղջիկներ և տարեց կանայք: Մի քանի ամիս առաջ աշխարհազորյաինները հայտնեցին, որ հայտնաբերել են առանց որոշ օրգանների դիակներ: Մարդկանց առևտրի հարցով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Մադինա Ջարբուսինովան ենթադրում է, որ օրգանները օգտագործվել են վաճառքի համար: