▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժի մեջ մտան Ռուսաստանի հակաթուրքական պատժամիջոցները

azatutyun.am-ը գրում է. Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները: Հունվարի 1-իցդադարեցվում է թուրքական գյուղմթերքի ներկրումը Ռուսաստանի տարածք, այլևս չի գործի երկու երկրների միջև տարիներ ի վեր կիրառված ազատ վիզային ռեժիմը:

Բացի այդ, թուրքական ընկերություններին և Թուրքիայի քաղաքացիներին այսուհետ արգելվում է Ռուսաստանի տարածքում շինարարական և հյուրանոցային բիզնես ծավալել:

Սրան զուգահեռ, սակայն, ուժի մեջ է մտել նաև, այսպես կոչված, բացառությունների ցանկը, որում ընդգրկված են թվով 53 ընկերություններ:Դրանց հնարավորություն է տրվել օրինականորեն շրջանցել կիրառվող պատժամիջոցների մի զգալի մասը:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին