▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքն՝ ուղիղ միացմամբ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքն՝ ուղիղ միացմամբԻնֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

«Մարդիկ կան, որ մտածում են՝ մեր ազգը քնել է, մեր ազգը նիրհի մեջ է, ու իրենք կարող են քնած ժամանակ ինչ ուզեն, անեն»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մեկնարկին նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Դիմելով «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի մասնակիցներին՝ Նարեկ Կարապետյանը նշեց․ «Ձեզ տեսնելով, այսքան միավորված հայ մարդ տեսնելով՝ ես հասկանում եմ, որ մենք հասնում ենք մեր երազանքին՝ համախմբման երազանքին․․․ Աստված մեր Տերն է, իսկ մենք գործիքներն ենք, գործիքներն ենք աշխարհում անենահին քրիստոնյա ազգի զարգացումն պահովելու համար, և մնեք դա կապահովենք իրար հետ»։

***

«Ի՛մ ժողովուրդ, ես գիտեմ՝ ինչն է քեզ հետ պահում հավատալուց մեր ապագա հաջողություններին․ քեզ խոսք են տվել բազմիցս, որ ունենալու ենք ամեն ինչ, բայց չեն կատարել այդ խոստումները․․․ Երբեմն հասկանալով, երբեմն չհասկանալով՝ քայլեր են արել, որոնք թուլացրել են մեր երկիրը»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Քեզ թուլություն չի՛ սազում, հա՛յ ազգ, չե՛նք համակերպվելու»,- ընդգծեց Նարեկ Կարապետյանը՝ նաև հիշեցրեցնելով, որ պատմության տարբեր փուլերում, երբ հույսը խամրել է, թվացել է՝ ելք այլևս չկա, ասպարեզ են եկել ընթացք փոխող գործիչներ, և հայ ժողովուրդը կարողացել է կրկին ուղղել մեջքը։

***

«Հայաստան միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ են հոսելու իրական ներդրողներից»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Հայ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է և լավ է ապրելու․․․ Պահանջվելու է ժամանակ և քրտնաջան աշխատանք․․․ Մենք կհաղթենք աղքատությանը և կունենանք բարեկեցիկ երկիր․․․ Մեր երկիրն ունենալու է 300 հազար նոր աշխատատեղեր․․․ Մեր ընկերները վերադառնալու են և աշխատեն Հայաստանում․․․

Մեզ պետք է ուժեղ Հայաստան, սա կարող է լինել միայն Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,- ընդգծել է Կարապետյանը։

***

«Ես զինվորական եմ, ինձ խորթ են երկիմաստ քայլերը և խոսքերը, ինձ համար կա մի հստակ բան՝ հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին»,- այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ,

հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանը։

«Այսօր ես հենց այս փոփոխության պայքարի զինվորն եմ, այնպիսի փոփոխության, որ փրկելու է մարդկանց կյանքը մեր երկրում, այնպիսի փոփոխության, որը կանխելու է պատերազմներ։ Որպես զինվորական՝ ես լավագույնս գիտեմ խաղաղության արժեքը, քանի որ պատերազմի գինը ես գիտեմ շատերից լավ։ Ես տեսել եմ, թե ինչպես են իմ ընկերները զոհվում պատերազմում, և ինքս էլ դրա համար անձնական ծանր գին եմ վճարել, բայց և այնպես մահը այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մեռելի պես ապրելը։ Հայաստանն արյամբ է վճարել խաղաղություն ունենալու համար, խաղաղությունը վճարվել է հայրենիքի համար զոհված արժանավոր մարդկանց կյանքերի գնով, խաղաղությունը վճարվել է տասնյակ հազարավոր տեղահանված ընտանիքների ճակատագրի գնով։

Կա միայն մեկ առաջնորդ, ով կարող է ապահովել մնայուն և ուժեղ խաղաղություն, դա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն է»,- ընդգծել է Ավանեսյանը։

«Նարեկ Կարապետյանը պատգամավորի թեկնածու է ու առաջնորդում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակը։ Սամվել Կարապետյանը վարչապետի թեկնածու է»,- հանրահավաքից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Մեր պայքարի նպատակն է, որ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ։ Դա էլ ա, բնականաբար, լինելու Սահմանադրության և օրենքների շրջանակներում, իսկ դրա լուծումները կան»,- հավելեց նա։

***

«Այսօրվա հանարահավաքից սպասելիքը շատ մեծ է, և ասելիքը՝ միասնությունն է։ Այսինքն՝ տանը չնստել, պատասխանատվություն կրել և իրավունք ունենալ երկրի կառուցման գործում, որպեսզի մեր սերունդներին կարողանանք պատասխան տալ, թե ինչ էինք անում մենք, երբ երկիրը կործանվում էր»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում մինչ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հրավիրած հանարահավաքի մեկնարկը լրագրողների հետ զրույցում նշեց «Ոժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ՀԷՑ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Ունենք տեղեկություն, որ մարզերից խոչընդոտներով են քաղաքացիները գալիս այս հանրահավաքին․ դա նույնպես վախի արտահայտման միջոց է, շատ լավ հասկանում են, որ մարդիկ որոշել են մասնակից լինել փոփոխություններին»,- հավելեց Ղազինյանը։

Դիտեք նաև՝

«Ընդդիմադիր, հայկական պետականության օրակարգի անունից հանդես եկող քաղաքական բոլոր ուժերը պետք է կարողանան համախմբվել»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում մինչ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հրավիրած հանարահավաքի մեկնարկը լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։

«Հունիսի 7-ի ընտրությունները լինելու են գոյաբանական, այսինքն՝ հայկական արժեքների ընտրություն։ Եվ եթե ընտրողը տեսնի հավաքականություն, ապա շարունակվելու է ոչ միայն ՀՀ երրորդ հանրապետությունը, այլ նաև արցախյան գոյամարտը»,- ընդգծեց Դիլբարյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին