▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժեղ Արցախ և ուժեղ Սփյուռք՝ սա է մեր հզորության բանաձևը. Շարմազանով

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ղրղզական Հանրապետություն իրականացրած այցի շրջանակներում դեկտեմբերի 9-ին Բիշքեկում հանդիպել է հայ համայնքի ղեկավար կազմի հետ: Կողմերը կարևորել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը և հայ երիտասարդների շրջանում ազգային գաղափարախոսության սերմանումը: Է. Շարմազանովը, դիմելով մեր հայրենակիցներին մասնավորապես նշել է. ‹‹1948 թվականին այս օրը՝ դեկտեմբերի 9-ին, ընդունվել է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիան, որից մեծապես տուժել է մեր ժողովուրդը. հարկ է նշել, որ տասնամյակներ անց Թուրքիան չի փոխել իր ժխտողական քաղաքականությունը: Ավելին՝ թուրքերը այս տարվա ապրիլին քաջալերում էին Ադրբեջանի ահաբեկչական և տմարդի գործողությունները Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ: Թուրքիայի և Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունն արդարացում չունի և պետք է դատապարտվի: Բայց ամենամեծ կանխարգելիչ միջոցը մեր ազգային գաղափարի՝ ուժեղ Հայրենիքի կառուցումն է: Ուժեղ Արցախ և ուժեղ Սփյուռք՝ սա է մեր հզորության բանաձևը: Այսօր՝ առավել քան երբևէ, մեր միասնությունը հրամայական է››:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին