«Արսենալի» ֆուտբոլիստները չեն կարողանա Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսիի» հետ հանդիպումից առաջ ակցիա իրականացնել՝ ի աջակցություն թիմակից Հենրիխ Մխիթարյանի:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ֆուտբոլիստները, քննարկելով ստեղծված իրավիճակը, որոշել են՝ նախախաղյա մարզմանը մասնակցել Մխիթարյանին նվիրված մարզաշապիկներով, սակայն ՈւԵՖԱ-ն արգելել է ակցիա իրականացնել:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, թիմակիցների հետ չի մեկնել Բաքու և չի մասնակցելու եզրափակիչ հանդիպմանը:
«Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում: