▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՈւԵՖԱ-ի պատասխանը՝ Հայաստան-Ալբանիա խաղը հետաքննելու վերաբերյալ

ՈւԵՖԱ-ն հետաքննություն չի անցկացնի ֆուտբոլի Հայաստանի եւ Ալբանիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղի վերաբերյալ։

inserbia.info-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՈւԵՖԱ-ն հայտնել է Vecernje Novosti-ին՝ պատասխանելով սերբական թերթի հարցմանը։

«ՈւԵՖԱ-ն մշտապես հետեւում է իր հովանու ներքո գտնվող բոլոր հավաքականների եւ ազգային առաջնությունների խաղերին։ Խոսքը վերաբերում է մեկ մրցաշրջանում մոտ 32․000 խաղերի, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հանդիպումների։ Եթե մենք նկատենք կասկածելի ու արտասովոր ինչ-որ բան, ապա անմիջապես կսկսենք հետաքննություն։ Դա վերաբերում է նաեւ այն խաղին, որի վերաբերյալ դուք հարցում եք կատարել մեզ»,- ասվում է ՈւԵՖԱ-ի՝ սերբական թերթին ուղարկված պատասխանում։ 

Ավելի վաղ ալբանական ու սերբական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հոկտեմբերի 11-ին կայացած Հայաստան – Ալբանիա հանդիպումը կասկածվում է պայմանավորված բնույթի լինելու մեջ։ Աղբյուրը նշում էր, որ ալբանացիները Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստների 500 հազարական եվրո էին խոստացել այդ խաղում պարտվելու դիմաց:

Հիշեցնենք, որ երեւանյան խաղում ալբանացիները հաղթել էին 3:0 հաշվով եւ պատմության մեջ առաջին անգամ նվաճել Եվրոպայի առաջնության ուղեգիր: 

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին