Լրագրող Շաքե Ավոյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «Երբեմն պետք է ուղղակի պարել և դա կլինի գեղեցիկ, ասել-խոսել՝ չարժե, երբ դա չի լինելու գեղեցիկ․․․ մեղմ ասած․․․ Լրագրողին բարևներ․․․ զրուցակցի հետ համաձայնելը պարտադիր պայման չէ, հատկապես, երբ ՝ վիճակն այսպիսին է(»։
Մեկնաբանություններում էլ լրագրող Սևակ Վարդումյանը հավելել է․ «Ես հենց ապշած էի լրագրողի` գլուխ տմբտմբացնելու վրա, որ, փաստորեն, հայոց լեզվի ժամանակաձեւերի (տվյալ դեպքում անցյալ կատարյալի) կազմությանը ծանոթ չէ։ Հետո հիշեցի, որ երբ նոր էր մեկնարկել հաղորդումը, բոլորը դրվատում ու հիանում էին հարցազրուցավարի պրոֆեսիոնալիզմով»։