«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ առավոտից ընդդիմությունը մի քանի ժամ անհնազանդության ակցիաներ արեց Երեւանում՝ փակելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու խաչմերուկներ։
Իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաները սկսվեցին առավոտյան 8-ն անց 30-ից միանգամից մի քանի փողոցներում։
Թե քանի օր են շարունակվելու այս ակցիաները, երբ եւ ինչպես են իրենց ծրագրին հասնելու ընդդիմադիրները, դեռ հստակ չէ։ Երկրորդ օրն է՝ ընդդիմադիրները գիշերում են Ֆրանսիայի հրապարակում, որը փակ է չորս կողմից։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ոստիկանության ներսում այս հարցը քննարկվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունը երբ ներքին քննարկումներ է ունեցել, կարծիք է հնչեցրել, թե 3 օր այսպես կշարունակեն ընդդիմադիրները, հետո կցրվեն տներով:
Այսինքն՝ իրավապահ եւ ուժային համակարգի ներկայացուցիչները կարծում են, թե ընդդիմադիրների հավաքներն այնքան էլ երկարատեւ չեն լինի եւ հետեւաբար չեն հանգեցնի իշխանափոխության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ինչը որ պահանջում են ընդդիմադիրները:
Երեկվա երթին, սակայն, բավականին մեծ թվով քաղաքացիներ կային, եւ էներգետիկան ու տրամադրվածությունը բավականին հեղափոխական էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում