shamshyan.com-ի փոխանցմամբ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական ( միլիցաների բանտ) հիմնարկ տեղափոխվեց ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության կապիտան Արտյոմ Թադևոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր դիմել Հատուկ քննչական ծառայության քննիչը, որպեսզի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեր 2-ամսյա կալանքը, ով կասկածվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Գասպարյանն ասել էր, որ ծեծելու համար ոստիկանության սպա է ձերբակալվել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում