▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկաններին առանց բացառության պետք է առաջնագիծ ուղարկեն

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ  նրանք, ովքեր ժողովրդի կողքին չկանգնեցին անցած 2 շաբաթների ընթացքում՝ դարձան քաղաքական դիակներ:

«Կային մարդիկ, ովքեր ցանկանում էին, դա այլ պատմություն է:  Հարցն այն չէ՝ դու կո՞ղմ ես այն քայլերին, որոնց դիմեցին Սասնա ծռերը, թե՝ ոչ: Դու պետք է ժողովրդի հետ լինեիր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը:

Անդարադառնալով նախագահի ելույթին՝ նկատեց.

«2 շաբաթ բռնություններ էին գործադրում հայ ժողովրդի նկատմամբ ու նախագահը ներողություն չխնդրեց: Ես շատ զարմացած եմ: Նա ներողություն չխնդրեց Սարի թաղի ժողովրդից, ինքանհրկիզված ՀՀ քաղաքացուց»:

Ստեփան Գրիգորյանը համոզված է՝ Սերժ Սարգսյանը պետք է հանդիպի Ժիրայր Սեֆիլյանին, քանի որ այդպես էին պայմանավորվել.

«Իշխանությունները պետք է կոնկրետ քայլեր կատարեն, ոչ թե խոստումներ տան»,-նշեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ոստիկաններին, ապա քաղաքագետը նրանց հարցերը լուծելու տարբերակն էլ գիտի.

«Այն ոստիկանները, ովքեր դաժանություն ցուցաբերեցին, մի մասը պետք է պատասխանատվության ենթարկվի, մյուսներին էլ առանց բացառության Արցախ պետք է ուղարկեն՝ առաջնագիծ, քանի որ այսքան դաժանությամբ եթե հայերի են ծեծում, բա որ ձեռքները թուրք ընկնի, ի՞նչ կանեն»,-ասաց նա:

Խոսելով «Սասնա ծռեր»-ի մասին՝ նշեց.

«Հիմա փորձ կարվի վարկաբեկել Սասնա ծռերի քայլերը: Հասարակությանը կոչ եմ անում հետևել, թե ովքեր են մասնակցելու այդ գործին»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին