▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները մոդել Անիտա Հարությունյանին պառկեցրել են ասֆալտին Զվարթնոց օդանավակայանի մոտ.շոկային բացահայտումներ

Դիտեք նաև՝

Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը երեկ շատ վատ իրավիճակում է հայտնվել: Մեր ունեցած տեղեկություններով՝ երեկ երեկոյան Զվարթնոց օդանավակայանում ոստիկանները փորձել են բերման ենթարկել Անիտային: Պարզվում է, որ մոդելի մեքենան հետախուզման մեջ է եղել: Ոստիկանները «ասֆալտին են փռել» մոդելին, իսկ երբ բացել են մեքենայի դուռը, որպեսզի մոդելը վերցնի իր անձնագիրը, տեսել են մեքենայի մեջ նաև ատրճանակ և մահակներ: Այս ամենը ստիպել է ոստիկաններին կոպիտ լինել Անիտայի հետ, ինչի պատճառով մոդելի ինքնազգացողությունը վատացել է:

/filemanager/uploads/ANita_zvartnc.jpg

Հիշեցնենք, որ Անիտան առողջական խնդիրներ ունի:

Մեր ունեցած տեղեկությունները պարզաբանելու համար կապ հաստատեցինք Անիտա Հարությունյանի հետ: Վերջինս փորձեց արդարանալ՝ նշելով, որ ինքը ոչ մի կապ չունի այդ ամենի հետ: Մոդելի խոսքով՝ իրականում սխալմունք է տեղի ունեցել, այդ մեքենան նախկինում պատկանել է Նոր Նորքի թաղապետ Դավիթ Պետրոսյանի եղբորը՝ Գոռին, իսկ մեքենան գրանցված է ոմն Աշոտի անունով , ով կնոջ հետ գտնվում է հետախուզման մեջ: Պարզվում է, որ Անիտային շփոթել են հենց Աշոտի կնոջ հետ:

Զրույցի ընթացքում Անիտան խոստովանեց նաև, որ ընկերուհիները իրեն մի կերպ հասցրել են տուն, քանի որ ինքը ֆիզիկապես և հոգեբանորեն շատ վատ վիճակում էր գտնվում:

Այս ամենից բացի, լուսադեմին Անիտան լուսադեմին՝ ժամը 5-ին, ինստագրամյան իր էջի story բաժնում հայտարել է, որ բաժանվել է իր ընտրյալից, որի մասին, ի դեպ, Անիտան միշտ խոսում էր, սակայն երբեք չէր հրապարակում նրա լուսանկարները: «Ատում եմ քեզ ու քո սերը: Սիրուց մի քայլ ատելություն է,դա էլ զգացի: Ես գնում եմ, դու մնում ես: Ես կթռչեմ ազատ պարզ ու կապույտ երկնքում: Ինձ մոտ շատ բան կփոխվի, քեզ մոտ՝ ոչինչ: Ես էի քո փոփոխությունը: Ես կապրեմ երջանիկ, իսկ դու՝ ոչ, ես էի քո երջանկությունը: Եվ վերջապես ատում եմ քո սերը, քեզ ու քո Սայաթ-Նովա պողոտան»:

 Թե ինչ կապ ունեին այս 2 իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 1 օրվա մեջ, դժվար է ասել, բայց փաստ է, որ մոդելի կյանքում, կարծես թե, բարդ օրեր են:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին