▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները ակցիայի մասնակիցների հետ են ու ամբողջությամբ կիսում են նրանց դիրքրոշումը

Ընդհանրացնելով ողջ այս ընթացքում ինձ հասած լուրերն ու տեղեկությունները ամենատարբեր անձանց կողմից, կարող եմ միանշանակ ասել. Ոստիկանները ակցիայի մասնակիցների հետ են ու ամբողջությամբ կիսում են նրանց դիրքրոշումը.
Պատմում եմ մի քանի դրվագ.
1. Իմ աղջիկ ֆրենդներից մեկը երեկ ինձ ասաց, որ Freecar ակցիայի շրջանակում երեկ իր ավտոմեքենա ոստիկան է նստել (ծառայողական համազգեստով), որի հետ ճանապարհի ըթնացքում զրույցի ժամանակ ոստիկանը խոստովանել է, որ չնայած ինքը որպես Ոստիկանության աշխատակից երթևեկում է անվճար, բայց միանգամայն կիսում է ակցիայի մասնակիցների բողոքը
2. Մաշտոցի պուրակում մի քանի ոստիկաննների հետ երկարատև ու մտերմիկ զրույցի ընթացքում նրանք խոստովանեցին, որ իրենք նույնպես աշխատավարձով ապրող մարդիկ են, ու բնականաբար տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշումը ուղղակիերն դիպչում է նաև իրենց
3. Այսօր քաղաքապետարանի դիմաց տորթի ակցիայի ընթացքում բոլոր ոստիկանների դեմքին ժպիտ կար, իսկ ազդանշաններով անցնող մեքենաներին, որոնք իրենց զորակցությունն էին հայտնում ակցիայի մասնակիցներին, նրանք իրենց հայացքով ողջունում էին

«Փոլիթիկ Մեն»-ի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին