▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոստիկաննե'ր, դադարեցրե'ք բռնությունը ձեր եղբայրների ու քույրերի նկատմամբ». Յուրա Մովսիսյան

Շվեդական «Յուրգորդենի» ֆուտբոլիստ ու Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել և կոչ արել ոստիկաններին բռնություն չկիրառել իշխանափոխության ձգտող ցուցարարների նկատմամբ։

«Այս նկարը լավագույն կերպով բնութագրում է մեր ազգը, մարդկանց միասնությունը, կողք-կողքի կանգնած՝ անկախ տարիքից ու սեռից: Ոստիկաննե՛ր, դադարեցրե՛ք բռնությունը ձեր եղբայրների ու քույրերի նկատմամբ: Մեր ժողովուրդը թիմ է։ Մեծ ազգ լինելու համար մենք պետք է մեծ թիմ լինենք»,- գրել է Մովսիսյանը։

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին