▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանի սպանության հարցում տարակարծություններ են առաջացել՝ նրան ծոծրակից են խփել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից դուրս սպանված ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության վերաբերյալ իրավապահ մարմինների մոտ տարակարծություններ են առաջացել:

Բանն այն է, որ մինչ օրս դեռեւս պաշտոնապես չի հաղորդվել՝ ինչ վիրավորում է ստացել Յու. Տեփանոսյանը: Հայտնի է միայն, որ իրավապահների կողմից տվյալ տարածքի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է նույն տարածքի տանիքից:

Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է` ենթասպա Յուրի Տեփանոսյանը հրազենային վիրավորում է ստացել ծոծրակի հատվածում: Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչպես կարող էին մգեցված ապակիներով մեքենայի ուղղությամբ տանիքից կրակոց արձակել եւ դիպչել ծոծրակին:

Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաղորդել է, որ հայտնի են ոստիկանության 3 աշխատակիցներին սպանողները: Սակայն անուններ այդպես էլ չի հիշատակվում, ավելին՝ խմբավորման անդամներից եւ նրանց հետ կապ ունեցողներից որեւէ մեկի նկատմամբ սպանության մեղադրանք առաջադրված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին