▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանը «բիչոկ» գցեց խոտերի մեջ․ Ի՞նչ եղավ, երբ քաղաքացին նկատողություն արեց

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Ոստիկանը «բիչոկ» գցեց խոտերի մեջ․ Ի՞նչ եղավ, երբ քաղաքացին նկատեց ու նկատողություն արեց․ Համացանցում հայտնված տեսանյութն՝ առանց մեկնաբանության։

Տեսանյութի հեղինակը՝ Վիգեն Սարգսյանը, ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Որոշել էի, որ արդեն ամեն ինչ անիմաստ ա, ոչ մի բանի մասին ոչ գրեմ, ոչ էլ ժամանակ ծախսեմ ընդհանրապես: Բայց ամեն օր հանդիպում եմ սենց չուլ իրավիճակների: Ամիսներով գործի գնալուց Մանկական երկաթուղու մոտ ոստիկանական պոստ կա, որտեղ հսկում են մարդամեկի խաղաղ անդորրը: Ընդեղ իրանք սարքել են մի հատ բեսեդկա իրավիճակ՝ աղբը ծփում ա իրենց շուրջ բոլորը, բիչոկը ծխում շպրտում, բաժակը, տուփերը իրանց նստած տեղից, մեքենայի մեջից շպրտում են ուր պատահի: Մեծ աղբամանն էլ իրենցից մի 5 մետր հեռավորության վրա: Մայորից մինչ ավագ, իրանց պահում են չուլ բեսեդկի նման, ծառայության ժամանակ անընդհատ աղտոտում, մեքենան մայթի վրա կայանում, իրար բարեւ պաչիկ մաչիկներով:

Սա էլ էսօր, Համալիրում:

Ասում եմ՝ ինչի աղբ թափեցիր, ասում ա՝ բա դու խի էս գազոնի վրա կանգնել:

Ասում եմ՝ վատ բան էս անում, ասում ա՝ դու ինձ մի ասա, եթե էտքան մաքրության մասին էս մտածում, գնա էն քաղաքացիներին ասա:

Ասում եմ ՝մաքրության մասին չի հարցը, ձեր 0 կարգապահության մասին ա, ասում ա՝ ասում ա դու ինձ ուղղություն ցույց մի տուր, ինձանից կարգապահություն մի պահանջի:

Այ սենց չուլ վիճակներ ամեն օր: Էլ օֆիս չեմ գնում, որ սրանց չտեսնեմ: Ամենապորտաբույծ ու չուլ ինստիտուտն ա էս երկրում: Իհարկե, համակարգում կլինեն պարկեշտ մարդիկ, բայց իմ տարիներով ամենօրյա տեսածը աղետի ա նման` կիսաքրեական աղբանոց: Աղտոտելուց ու ցույց ցրելուց բացի, ոչ մի բանի ընդունակ չեն:

Տեսե՞լ եք էն վիդեոն, որտեղ պատրուլը մեքենա ա կանգնեցնում, որը չի կանգնում, պատրուլն էլ հետեւից՝ բ․․ի տղեն չկանգնեց:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին