▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանապետի եղբոր հյուրերը սառն են ընդունել Նիկոլ Փաշինյանին

Ինչպես հայտնի է, երեկ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի եղբոր դստեր հարսանյաց արարողությունը: Ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-4/nikol_ev_anna.jpg.jpg

Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, երբ հանդիսավարը հայտարարել է, որ ներկա է նաեւ ՀՀ վարչապետը եւ առաջարկել է ողջունել նրան, մի քանի հարյուր ներկաներից հատուկենտ մարդիկ են ոտքի կանգնել եւ ծափահարել: Իրավիճակը փրկելու համար հանդիսավարն արագ անցել է մյուս հայտնի հյուրերին ներկայացնելուն:

Հարսանյաց հանդեսի մասնակիցների նման վերաբերմունքից հետո Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սովորականից շուտ են հեռացել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին