▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանապետը հիշեցրել է` «ժամն է արդեն իրիկնահացի» ու «կռիվն» ավարտվել է. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է, թե ՕԵԿ-ԲՀԿ «բանավեճը» կարելի է ավարտված համարել:

«Նախորդ օրը «կողմերի» միջեւ եղած պայմանավորվածության համաձայն` փակվել են «Դոդի Գագո բռնաբար» ու «Զզվում եմ Արթուր Բաղդասարյանից» ֆեյսբուքյան էջերը, ընդ որում, ԲՀԿ-ն մի քանի ժամ ուշացրել է էջի «փակումը», Վովան զանգել-հիշեցրել է` «ժամն է արդեն իրիկնահացի»:

«Իրիկնահաց», որպես այդպիսին, չի եղել, սակայն Սերժ Սարգսյանին Մինսկ ճամփելու առավոտյան «կողմերը» կրկին հայտնվել  են օդանավակայանում, ուր «անձրեւը մաքրել է բոլոր հետքերը». Արթուր Բաղդասարյանն ու Ծառուկյանը միմյանց քաղաքավարի բարեւել են, նույնքան քաղաքավարի կանգնել իրար կողք` ձեռքով անելու Մաքսային միության նիստին մեկնող Սերժ Սարգսյանին»,- գրում է թերթը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին