ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախօրեին Գյումրիում էր, որտեղ անցկացրել էր խորհրդակցություն: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ այդ
խորհրդակցությունից հետո նա իր մոտ է կանչել ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների մասնակիցների «պապաներին»: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Վ. Գասպարյանի մոտ գնացել են առանձին-առանձին:
Թերթի տեղեկություններով՝ ոստիկանապետը երկուսի հետ էլ զրուցել է շատ խիստ տոնով, նշել, որ եթե Գյումրիում շարունակվեն այդ «ՙկրակահերթերը», ապա դրանք չեն ներվելու: Նաև նշել է, որ իր այցելությունը Գյումրի արդեն նշանակում է, որ այսուհետ առավել լրջությամբ է հետևելու Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին: Ոստիկանապետը հավելել է, որ եթե հանցագործությանը շարունակություն տրվի, ապա կպատժվեն բոլորը. «Միջնորդներ չփնտրեք, չեմ ներելու»:
Ոստիկանապետ. «Միջնորդներ չփնտրեք, չեմ ներելու»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet