▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսկանյանի կուսակցությունը պատասխանում է Կարեն Անդրեասյանին

«Համախմբում» կուսակցությունն անդրադարձել է ՄԻՊ նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառմանը.

«Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառման և դրա հետ կապված իր պարզաբանման մասով ընդամենը շեշտում ենք, որ դա իր անձնական որոշումն է: Պարզապես զարմանալին այն է, որ այն հիմնավորումները, որոնք նա բերում է Սեյրան Օհանյանի հետ համագործակցության հնարավոր հեռանկարի վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կուսակցության ներսում թիմակիցների հետ քննարկման ընթացքում Անդրեասյանի բարձրացրած միակ հարցը կրել է մասնավոր, անձնական բնույթ և որևէ գաղափարական, քաղաքական, աշխարհաքաղաքական հենք չունի»:

Հիշեցնենք, որ երեկ Կարեն Անդրեասյանն ֆեսյբուքյան գրառմամբ իր անհամաձայնությունն էր հայտնել «Համախմբում» կուսակցության և նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջև համագործակցությանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին