▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսկանյանը վերցրել է «շինելն» ու թռել ԱՄՆ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ապրիլի 2-ի ընտրություններից ուղիղ մեկ օր անց Վարդան Օսկանյանը վերցրել է «շինելն» ու թռել ԱՄՆ: Ինչպես տեղեկացրին նրա գրասենյակից` «անձնական հարցերով գտնվում է ԱՄՆ-ում, ըստ ամենայնի, կվերադառնա երեք շաբաթից»: ՕՐՕ-ի աղբյուրները պնդում են` «կգա, կշարունակենք մեր քաղաքական գործունեությունը», սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, դեռ ընտրություններից առաջ, երբ տեղի չունեցավ ընդդիմության լայն կոնսոլիդացիա, այդ թվում եւ ՕՐՕ-«Ծառուկյան դաշինք» միավորում, Օսկանյանը մտերիմ շրջանակում ասել էր` ընտրություններից հետո դուրս է գալու քաղաքականությունից:

Մեր տեղեկություններով` ԱՄՆ է մեկնել նաեւ որդու` ռեժիսոր Կարինի հետ Հայաստան ժամանած Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նույնպես անձնական լուրջ խնդիրներ ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին