Այսօր տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը։ Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին, նշել է, որ այդ փաստը ենթադրել է տալիս, որ օրվա իշխանությունը փորձելու է պատեհ պահն օգտագործել և արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվելու ևս մեկ փորձ կատարել՝ աշխարհին և մեր հանրությանը համոզելու՝ իբրև թե ինքը վայելում է Հայաստանի հանրության վստահությունն ու գործում է նրանց անունից։ Արթուր Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ իրականում իշխանությունը չունի հանրային վստահություն։ |
«Օրվա իշխանությունը փորձելու է արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվելու ևս մեկ փորձ կատարել»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet