▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղի՞ց կես միլիոն դոլարից ավելի արժեք ունեցող նժույգի համար այդքան գումար

Ի՞նչ իմաստ ունի ձեռք բերել «Մերսեդես» մակնիշի զրահապատ ավտոմեքենա վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար, որի շուկայական արժեքը շուրջ 600 հազար ԱՄՆ դոլար է և որից օգտվելը հարիր է ոչ թե մեզ նման աղքատ, այլ հարուստ պետության ղեկավարներին: Հարց է առաջանում, թե որտեղից է այդքան գումար վճարվել կես միլիոն դոլարից ավելի արժեք ունեցող նժույգի համար: Եթե դա իրականություն է, ինչպես գրել էր թերթը, ապա սա հերթական ծաղրանքն է ժողովրդի նկատմամբ:
Եթե վարչապետը մեքենան ձեռք է բերել սեփական միջոցներով, մեկ պարզ հարց է ծագում. որտեղի՞ց նրան այդքան գումար: Եթե մի պաշտոնյա Հայաստանում ամբողջ կյանքը զբաղեցնի երկրի առաջին պաշտոնները և ոչ մի գումար չծախսի, նա այդ գումարի կեսն անգամ չի հավաքի (խոսքը աշխատավարձով ապրող պաշտոնյայի մասին է): Հակառակ դեպքում` այդ մարդը պետք է ունենա սեփական բիզնեսներ, մոնոպոլիաներ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, իսկ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ մեր վարչապետը ոչ մի բիզնես չունի:
Իսկ եթե այդ գումարը հատկացվել է բյուջեից, ապա սա ոչ պակաս ողբերգություն է: Մի՞թե բանական ու տրամաբանական է մեր երկրի այսչափ աղքատ պետական բյուջեից 600 հազար դոլար տրամադրել մեկ մարդու համար մեքենա գնելուն, այն էլ` երկրի ոչ թե առաջին դեմքին, այլ` ընդամենը երրորդ:

Գոռ Գևորգյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին