Սիլվա Հակոբյանը օրեր առաջ է վերադարձել հայրենիք: « «Հայ երիտասարդական կենտրոն»-ից հրավեր ստացա մասնակցելու իրենց կազմակերպած փառատոնին եւ փետրվարի 16-ին Տորոնտո քաղաքում ներկայացա անհատական համերգային ծրագրով»,-Բրավո.am-ին ասել է երգչուհին` հավելելով. «Առաջին անգամ էի Կանադայում, շատ տպավորված եմ: Կանադահայ հանդիսատեսը շատ ջերմ էր. ինձ հետ երգում ու պարում էին: Մինչ օրս դրական արձագանքներ եմ լսում»:
Սիլվա Հակոբյանին բուռն ծափահարություններով են դիմավորել նաև նրա` Ռուսաստանի Միտիշի քաղաքում տեղի ունեցած մենահամերգին:
Երգչուհին նաև նշել է, որ իր համերգային շրջագայությունը դեռ չի ավարտվել. մի քանի օրից պատրաստվում է մեկնել Եվրոպա.«Կենդանի նվագախմբով ելույթ կունենամ Ստրասբուրգում, Մարսելում, Լիոնում, Փարիզում, Վիեննայում և Հենգելո քաղաքներում: Առաջիկայում կնկարահանվի նաեւ իմ նոր տեսահոլովակը»: