«Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում հետաքրքիր դրվագներ կան։
Տիկին Պետրոսյանը, ով 2009թ-ից զբաղեցնում է դատավորի պաշտոնը, 2012թ. տարեվերջին հայտարարագրել է 20 մլն ՀՀ դրամ, ու սա այն դեպքում, երբ տարեսկզբին նրա հաշվին ոչ մի դրամ չի եղել։ Գրում է «ժողովուրդ» թերթը և հավելում.
Թե որտեղից մեկ տարվա ընթացքում 20 մլն դրամը, դատավորը չի մանրամասնել, չնայած՝ նրա եկամուտներից պարզվում է, որ նա տարեկան 14 մլն 154 դրամ եկամուտ ունի, որով և պետք է ապրի, և խնայողություններ անի։
Նշենք նաև, որ դատավորը հայտարարագրել է 7.8 մլն դրամ արժողության Ռենո մակնիշի ավտոմեքենա»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում