▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղ կա սեր և ներողամտություն ես դա դրական եմ վերաբերում. Շարմազանով

 

«Էլի մենք կրկեսի ու թատրոնի վերածելու հայրենիք չունենք: Մենք պիտակավորել ենք երևույթները, ոչ թե անձերը: Մենք գնահատական հնչեցրել ենք բացառապես երևույթներին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը ներել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին, և արդյոք դեռ այն համոզմանն են, որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք:

«Շատ ավելի լավ է լինել սիրո, բարության, ներողամտության կրող, քան զոռբայության, նենգության կրող: Երկրորդ՝ որտեղ կա սեր, բարություն, ներողամտություն, ես այնտեղ եմ, որտեղ կա նենգություն, զոռբայություն, բիրտություն, ես դրան դեմ եմ: Մենք թատրոնի ու կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Անցյալում են նենգության ու չարության սահմանները, հույսով եմ, որ ապագան կլինի սիրո և ներողամտության»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին