▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ է հայտնաբերվել տնտեսագետ Յուրի Մինասյանի սպանության մեջ մեղադրվող «Բեսլան»-ը

Այսօր՝ մարտի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Քեզ չի փրկի անգամ անձրևանոցը» անվանումը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ Քր․ օր․-ի 166 հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, նախկինում դատված Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Մկրտչյանը, ով ավելի ավելի շատ հայտնի է կոմիտասցի «Բեսլան» կամ «Բացիլ Հարութ» մականվամբ կերպարանափոխված, անձրևանոցով գտնվում է Ալիխանյան փողոցում։

Ոստիկանների օպերատիվ ժամանման արդյունքում Հ․ Մկրտչյանը չի կարողանում խույս տալ ոստիկաններից և տեղում բռնվում է, ինչից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Աղբյուրը հայտնում է, որ վերջինս հետախուզվում է Երևանում հայտնի տնտեսագետ, մարկետոլոգ Յուրի Մինասյանին դաժան ծեծի ենթարկելով մահ պատճառելու մեջ։

Վերջինս ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, քանի որ նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է դատարանը կայացրել դեռ օրեր առաջ, երբ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան, ինչը դատարանը բավարարել էր։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին