Մարտի 7-ին մայրության և գեղեցկության տոնի առթիվ «Առողջ կյանքի ուղի» ԲՀԿ նախաձեռնությամբ նորաբաց «Ավագ» բժշկական կենտրոն էին այցելել Օրրանի աշխատակիցները:
Հարգարժան դոկտոր Ալֆերեթ Պետրոսսյան-Ավաքյանի շնորհիվ Օրրանի աշխատակիցներն անցան անվճար բուժզննում, ծանոթացան բժշկական կենտրոնի հոգատար և արհեստավարժ աշխատակիցների հետ, կատարեցին շրջայց: Օրրանը ողջունում է «Ավագ» բժշկական կենտրոնի մուտքը Հայաստանի առողջապահության ոլորտ և համոզված է, որ նման հոգատար և պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ կենտրոնի այցելուները կլինեն հուսալի ձեռքերում: