▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրրան»-ի հարևանությամբ՝ հասարակական նշանակության շինության կառուցման հարցով պաշտոնապես դիմել եմ ՀՀ կառավարությանը. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտնում է. «Եկմալյան 1/6 հասցեում գտնվող «Օրրան» բարեգործական կազմակերպության հարևանությամբ կառուցվող հասարակական նշանակության շինության կառուցման հարցով պաշտոնապես դիմել եմ ՀՀ կառավարությանը։

Մասնավորապես, խնդրել եմ   ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի շրջանակում համապատասխան տեսչական ստուգում  ձեռնարկել՝ պարզելու Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվության հիմնավորվածությունը, ինչպես նաև տվյալ հասցեի կառուցապատման համապատասխանությունը ՀՀ-ում գործող  քաղաքաշինական, տեխնիկական, հակահրդեհային անվտանգության և այլ նորմերին։ Հիշեցնեմ, որ «Օրրանը» բարեսիրական կազմակերպություն է, որը կրթական, մշակութային, հոգեբանական, առողջապահական և սոցիալական ծառայություններ է տրամադրում սոցիալապես անապահով երեխաներին,  ճգնաժամային ընտանիքներին, միայնակ մեծահասակներին։ Քաղաքաշինական նորմերի խախտումով կառուցված շինությունը կարող է վտանգել կազմակերպության շահառու երեխաների և տարեցների անվտանգությունը»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին