«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում հաղթանակի դիմաց կստանան, ընդհանուր առմամբ, 38 մլն ֆունտ ստեռլինգ պարգևավճար, հաղորդում է The Times-ը:
Անգլիական ակումբը եզրափակիչ խաղում 2-0 հաշվով առավելության էր հասել «Այաքսի» նկատմամբ, ինչի շնորհիվ իրավունք էր ձեռք բերել հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությանը:
Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հայտնվելու կապակցությամբ թիմի այն ֆուտբոլիստները, ովքեր շաբաթական վաստակում են 20 հազար ֆունտից ավելի, կգրանցեն աշխատավարձերի բարձրացում 25%-ի չափով: Խաղացողները նաև 1 մլն ֆունտ կստանան Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կողմից: