▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան էլ «ռիսկային» մարդ եմ, այդ հարցում համարձակությունս չի ներում. Ալինա Մարտիրոսյան

Դիտեք նաև՝

life.panorama.am-ը գրում է. Մասնագիտությամբ պարուհի, հոգեբան, ֆոտոմոդել Ալինա Մարտիրոսյանին  հեռուստադիտողն առավել շատ սիրում ու ճանաչում է դերասանի կարգավիճակում: «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Տնփեսա» սիթքոմից հայտնի Էդիտան կյանքում նպատակասլաց է, տնակյաց, ամուր բնավորությամբ:

-Այժմ «Տնփեսա» հեռուսանախագիծը արձակուրդի շրջանում է: Նոր առաջարկներ չունե՞ք:

-Առաջարկներ ունեմ գեղարվեստական ֆիլմերից: Նկարահանումները կսկսենք մարտ ամսից, սակայն շատ փակագծեր դեռևս չեմ բացի:

-Ձեզ ժամանակին առավել հաճախ տեսնում էինք գովազդներում:

-Այո, գովազդներում շատ եմ նկարահանվել: Եվ շատ լուրջ գովազդներում. Մեծամասամբ նկարահանվել եմ բանկային գովազդներում:

-Իսկ դերասանական կարիերան ինչպե՞ս սկսեցիք:

-Առաջարկներ շատ էին լինում, բայց, ճիշտն ասած, միշտ խուսափում էի: Մտածում էի, որ չեմ կարող դերասանուհի լինել, տեքստերը չեմ հիշի: Բայց Դասթին Հոֆմանի «Тутси» ֆիլմն ինձ ներշնչեց վստահություն, սովորեցրեց «ռիսկի» դիմել: Այդ ֆիլմով ներշնչված ու ոգևորված՝ համաձայնեցի, կարծես թե, ստացվեց:

-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին ֆիլմը:

-Անկեղծ ասած՝ լավ չեմ հիշում: Բայց տարիների դադարից հետո վերադարձա Դավիթ Բաբախանյանի՝ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմով:

 

-Երբևէ թատրոնում հանդես գալու ցանկություն, առաջարկ չե՞ք ունեցել:

-Ոչ, ես չունեմ այն «բազան», որով կկարողանամ թատրոնում ներկայանալ: Չեմ սիրում, երբ մարդիկ ինձ վրա ծիծաղում են: Չեմ ցանկանում խեղկատակի դերում լինել երբևիցե: Ես թատերական ինստիտուտ չեմ ավարտել: Թատրոնը մի ուրիշ, շատ բարդ աշխարհ է, որտեղ «ներխուժել» չեմ կարող: Որքան էլ «ռիսկային» մարդ եմ, այդ հարցում համարձակությունս չի ներում:

-Փաստորեն, բնույթով համարձա՞կ եք, սիրո՞ւմ եք «ռիսկային» քայլերի դիմել:

-Այո, շատ: Ես ստանդարտներից դուրս մարդ եմ:

Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին