«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ մեր թղթակցի հարցերին ի պատասխան հայտնել է, թե ինքը չգիտի՝ որքան աշխատավարձ է ստանում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» տնօրենը:
«Դա իրենք գաղտնի են պահում, ես հաստատապես կարող եմ ասել, որ չգիտեմ, թե որքան է նրա աշխատավարձը»,-ասել է Նազարյանը՝ հավելելով, որ չգիտի նաև, թե որքան աշխատավարձ է ստանում «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենը:
Այստեղ էականն այն է, որ այդ պաշտոնավորների աշխատավարձերը ներառված են էլեկտրաէներգիայի և գազի սակագներում:
Ըստ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների, վերը նշված պաշտոնյաների աշխատավարձերը ամսական մի քանի տասնյակ հազար դոլար են, և դրա դիմաց վճարում ենք մենք՝ սպառողներս»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում