Թեթերից մեկը գտնում է, որ եթե դու համեստ ես, բարոյապես կայուն, ընկերասեր ուրեմն դու հաստատ ԽՍՀՄ-ի տարիների մնացուկ ես:
Տարօրինակ տրամաբանություն է այնպես չէ?...
Այն մարդկային որակները, որոնք պրոպագանդվում են և որոնք դաստիարակում են ներկայիս շատ լրատվամիջոցներ, չեն տեղավորվում իհարկե բարոյականության, համեստության, էլ չեմ ասում ընկերասիրության սահմաններում:
Որպեսզի հնաոճ, հետամնաց, անցյալի մնացուկ չլինես, փաստորեն պետք է լինես անբարոյական, պետք է տրորելով ընկերներիդ հասնես նպատակիդ, քցես, խաբես, լինես անհամեստ, լկտի, տականք, աներես…Մի խոսքով՝ ժամանակակից, արդիական, ժամանակին համահունչ…
Թե չէ՝ համեստ, բարոյական, ընկերասեր…