«Պարզվում է, որ ԱԺ-ում բոլորն են սիրում բիզնեսով զբաղվել, մանավանդ` երիտասարդները: «Յանգ-բիզնեսմեն» է ոչ միայն Հովիկ Աբրահամյանի որդի Արգամը, այլեւ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը` ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար, առայսօր Սերժ Սարգսյանի «լյուբիմչիկ» Դավիթ Լոքյանի որդին: Օպերայի հարեւանությամբ օրերս նա բացել է «Լուբրանո» ռեստորանային համալիրը` ռոմանտիկ երեկոներ, եվրոպական ճաշատեսակներ, իսպանական ու ֆրանսիական երաժշտություն` ոչ «ազգային» մենյուով:
Ի դեպ, խոսակցություններ կային, որ Լոքյան կրտսերը պետք է զբաղեցնի ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, եթե որոշվի, որ ԱԺ աշխատակազմն առանձնացվում է, ինչպես կառավարությունում է, սակայն «փաստը» չկայացավ, ու, որպես «ուտիշիտելնի պրիզ», նրան թույլ տվեցին Երեւանի սրտում ունենալ «Լուբրանո»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում