168.am-ը գրում է, որ իրենց հարցին, թե՝ կմիանա՞ք Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ ՀԱԿ-ի նախաձեռնած առաջարկությունների միասնական պլատֆորմին՝ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՎՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսպես է արձագանքել. «Ճիշտն ասած, ՀԱԿ-ի վերջին հրապարակումից հետո newsline-ում, ես կաշխատեմ քիչ շփվել իրենց հետ»: Իսկ ճշտող հարցին՝ այսինքն՝ չե՞ք միանա այդ առաջարկությունների պլատֆորմին, Լյուդմիլա Սարգսյանն այսպես է պատասխանել. «Կմտածեմ, բայց պետք է ասեմ, որ որպես նախկին գործընկեր՝ իրենց բարոյական չեն պահում»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում