▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպես արտիստ ինձ ոչնչացված եմ զգում. Թինա Քեյ. armlur.am

Armlur.amգրում է. Ակրոբատ, կրկեսի արտիստուհի, պարուհի Թինա Քեյը մտավախություն ունի, որ երբ Երեւանի կրկեսը կրկին գործի, ինքը՝ որպես արտիստուհի, արդեն «պիտանի» չի լինի: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ շատ է կարոտել քաղաքակիրթ հանդիսատեսին, իսկ հիմա ստիպված է մասնակցել ամենատարբեր միջոցառումների, խնջույքների, որպեսզի կարողանա ապրել:

-Դուք այն արտիստներից եք, որոնցից հանդիսատեսը միշտ հետաքրքիր, ռիսկային համարներ է ակնկալում. առաջիկայում որեւէ անակնկալ ունե՞ք:

-Երկու նոր համար եմ ստեղծել, մեկը ներկայացնում է բրազիլական աշխարհը՝ շքեղ ու կրակոտ կանանց մասնակցությամբ, իսկ մյուսը ներառում է սարսափազդու տեսարաններ, այդտեղ մասնակցություն կունենան նաեւ կենդանիները, ընդհանուր առմամբ, ռիսկի գործոնը շատ մեծ է լինելու:

-Հիմա առանց կրկեսի Ձեզ համար դժվար չէ՞, հարազատ բեմին ու հանդիսատեսին չե՞ք կարոտել:

-Առանց կրկեսի, որպես արտիստ, ինձ ոչնչացված եմ զգում: Ես կարոտել եմ ցիվիլ հանդիսատեսին: Հիմա ստիպված ես եմ գնում ինչ-որ միջոցառումների, կոորպորատիվների մասնակցելու, այլապես սովամահ կլինեմ: Դրանք իմ բեմերը չեն, ինձ իմ ափսեի մեջ չեմ զգում, բայց այլ ելք չկա, գոյատեւման պայքար է ընթանում: Անընդհատ շփվում եմ «ուտող-խմող» մասսայի հետ, մարդկանց, ովքեր իմ ներկայացրած համարի պիկին կարող են, օրինակ, բաժակաճառ ասել…Սրա համար մեղավոր են այն մարդիկ, ովքեր կրկեսը գնել են, ու երեք տարի է՝ չեն կարողանում անգամ մեկ հարկ բարձրացնել: Ինձ թվում է՝ այդ շենքը կլինի այն ժամանակ, երբ մենք, որպես արտիստներ, այլեւս պիտանի չենք լինի:

-Բայց եթե պատկերացնենք, որ կրկեսը կրկին գործում է, միայն այնտեղի աշխատավարձով հնարավո՞ր է ապրել:

-Կրկեսի գեղարվեստական ղեկավարն ուզում է դրա գործելուն պես իր սաներին մի հարկի տակ հավաքել: Ես լիովին համաձայն եմ…Թող ընդհանրապես մեզ գումար չվճարեն, պետք չէ: Միայն թե միահամուռ ուժերով ոտքի կանգնեցնենք մեր կրկեսը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ armlur.am-ում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին