Արդեն տեղեկացրել ենք, որ Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը: Խորհրդարանն այսօր փակ-գաղտնի քվեարկություն անցկացրեց և 98 կողմ, 1 դեմ, ձայների հաշվարկով ընդունեց այդ նախագիծը: 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 101-ը: 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
-Որոշումն ընդունվել է, ցտեսութուն,- ասած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որի խոսքին հաջորդեց ծիծաղը խորհրդարանի դահլիճում։ Նշենք, որ Սահմանադրական դատարանն է որոշելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմք կա՞, թե՞ ոչ: Անհրաժեշտ է 6 ձայն, որպեսզի որոշումն ընդունվի: Հրայր Թովմասյանը չի կարող մասնակցել որոշմանը: