Այն աղբյուրը և այն լրատվամիջոցը, որն առաջինը կտեղադրի կաշառք վերցնելու տեսանյութը, խոստանում եմ ձեռքս իրենց լրատվամիջոցում էքսկլյուզիվ կտրել. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը:
Սանասարյանը վստահություն հայտնեց, որ կաշառք վերցնելու տեսանյութի թեման հակահեղափոխականների ձեռքի գործն է. «Վստահ եմ, որ սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է: Նրանք տեսնում են, որ կա ինձ վստահողների մեծ բանակ, որոնք չեն հավատում, որ ես որեւէ կապ կարող եմ ունենալ կոռուպցիայի հետ, մանսակից լինել կոռուպցիոն դրսեւորումների: Որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից, բայց ոչինչ մենք սովոր ենք, ես անձամբ սովոր եմ նման վիճակներին եւ ներողամտությամբ եմ վերաբերվում: Ես վստահ եմ, որ տեսանյութ չկա և չի էլ կարող լինել»:
Նա ընդգծեց՝ շատ վստահ է, որ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Կարդացեք նաև՝ Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին
Իմ դեմ իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
Միշտ սիրել, սիրում ու սիրելու եմ բոլորիդ. Դավիթ Սանասարյան
Ձեռքս կկտրեմ այն լրատվամիջոցում, որն 1-ինը կտեղադրի կաշառք վերցնելու տեսանյութը. Դավիթ Սանասարյան