▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշել էի, որ այն լինելու է իմ մասնակցությամբ վերջին ֆիլմը. Մարջան Ավետիսյան

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի, ժապավենում կերտած իր դերի մասին։

«Գաղտնիք բացեմ, այս ֆիլմի հետ կապված.

Ֆիլմի առաջարկը ստանալուց հետո որոշել էի, որ այն լինելու է իմ մասնակցությամբ վերջինը: Ուրախ էի, որ դերասանուհու էջը կփակեմ հայրենասեր ու հումանիստ կնոջ կերպրով:

20 տարի պահանջվեց ինձնից զգալու էն գերագույն մասնագիտական հաճույքը, որ տևում է րոպեներ, երբ չես խաղում` ապրում ես, չես ապրումակցում, չես փորձում նմանվել, դու բացակա ես. կերպարն է ապրեցնում քեզ իր կերպով

Դժվար է բառերով ասել, բայց մի բան հստակ գիտեմ իմ կյանքից դուրս մնացին այդ րոպեները. դրանք իր կյանքի րոպեներն էին, որոնք հիմա ես դժվարությամբ կնկարագրեմ:

Եթե որևէ դերասան իր կյանքում զգացել է այն ինչ նկարագրեցի, կամ զգում է ամեն կերպարի հետ, ապա դուք երջանիկ եք սիրելի կոլեգաներ

Կերպարը խաղալու, խոչընդոտների ու ինձ վրա կերպարի մոգական ազդեցության մասին ավելի մանրամասն կխոսեմ պրեմիերայից հետո

Իսկ թե կլինի վերջին ֆիլմը իմ մասնակցությամբ, դա էլ չգիտեմ», - գրել է Մարջան Ավետիսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին