ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել է ԲՀԿ-ից հեռանալու մասին` ֆեյսբուքյան իր էջում գրելով հետևյալը.
«Հարգելի հայրենակիցներ,
Արդեն տեւական ժամանակ է՝ շրջանառվում է իմ՝ կուսակցությունը լքելու մասին լուրը:
Երկար քննարկումներից հետո իսկապես ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից: Սա բացառապես իմ անձնական որոշումն է՝ թելադրված իմ քաղաքական հայացքներով, կամքով եւ խղճով:
Ես շարունակելու եմ իմ ողջ եռանդով եւ ներուժով ծառայել Հայաստանին եւ մեր ժողովրդին, իսկ ԲՀԿ-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ եւ հաջողություն»: