Թուրքական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես պետական «Anadolu» լրատվական գործակալությունը այսօր տեղեկություն էր տարածել այն մասին, թե պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, խուսափելով քերական պատասխանատվության ենթարկվելուց, փախուստի են դիմել Վրաստան, իսկ այնտեղից՝ անցել Հայաստան: Լրատվամիջոցներն այդ տեղեկությունը հրապարակելիս վկայակոչել են Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթին, ով հանդես է եկել դատախազների՝ Հայաստան փախչելու մասին պնդումներով: Նշվում էր, որ անվտանգության տեսախցիկների կողմից նույնիսկ նկարահանվել է դատախազների փախուստի դրվագը:
Ermenihaber.am-ը փորձեց որոշակի պարզաբանումներ ստանալ վերոհիշյալ թեմայի վերաբերյալ: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք սակայն նախընտրեցին անանուն մնալ, հնարավոր եղավ պարզել, որ մինչև այս պահը Զեքերյա Օզ և Ջելալ Քարան անուն-ազգանուններով Թուրքիայի քաղաքացիներ մուտք չեն գործել Հայաստանի Հանրապետության տարածք: