▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ քաղաքական գործիչներ այս ողբերգությունն օգտագործում են իրենց PR-ի համար. Անահիտ Մութաֆյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է․ Հունվարի 12-ի առավոտյան Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերը ցնցել են բոլորին: Այդ մասին բարձրաձայնում, սոցիալական տարբեր ցանցերում սեփական տեսակետն են արտահայտում բոլորը: Յուրաքանչյուր գրառման մեջ կա էմոցիա, քանզի զոհվող ընտանիքը հայ է, ոճրագործը` այլազգի: Կայքը զրուցել է ծնունդով գյումրեցի դերասանուհի Անահիտ Մութաֆյանի հետ: Վերջինս հուզված էր, ջղայնացած. «Շոկի մեջ եմ, իմ ցավն ավելի մեծ է: Գիտեմ, հիմա կասեք` դա բոլորիս ցավն է, բոլորս հավասարաչափ ենք կիսում: Բայց երբ ցավը դառնում է անձնական, ավելի է մեծանում: Արդեն որերորդ անգամ նման դեպք է տեղի ունենում հենց Գյումրիում` իմ քաղաքում: Հասարակ ժողովրդի ցավը, միանշանակ, մաքուր է ու անկեղծ, ինչը չեմ կարող ասել որոշ քաղաքական գործիչների մասին, որոնք այս ողբերգությունն օգտագործում են իրենց PR-ի համար: Դա շատ տգեղ է, շատ»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին