«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Որոշ «ընդդիմադիրներ» ու «քաղակծիվիստներ» այնքան են տարվել այն միավորման դեմ քարոզչության գործին, որը կկարողանար իրական մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի իշխանությանը, որ արդեն չեն էլ նկատում որ բացահայտ ՀՀԿ-ի դիրքերից են խոսում:
ՀՀԿ-ի տարածվող նույն հին թեզը՝ «բոլորն են վատը, այլ ոչ թե միայն ՀՀԿ-ն», որի միակ նպատակը ժողովրդի հուսալքության խորացումն է, որի խորապատկերին միայն ՀՀԿ-ն կկարողանա վերարտադրվել»: