▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ ցուցարար ուսանողներ դասախոսներին պարտադրում են նշանակել գնահատականներն առանց քննության.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հասարակությունը բավական ոգեւորված է համաժողովրդական շարժման հաղթանակով, երբ ի վերջո ՀՀ քաղաքացիներին հաջողվեց հրաժարական պարտադրել անպարտելի թվացող Սերժ Սարգսյանին: Միայն թե, հիմա ոգեւորությունը, ազատությունը երբեմն այլ դրսեւորումներ է ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս օրերին բուհերի որոշ ուսանողներ, որոնք հանրահավաքների մասնակցության պատճառով չեն ներկայացել քննություններին, հիմա արդեն փորձում են խուսափել դրանք հանձնելուց, դասախոսներին պարտադրելով նշանակել իրենց գնահատականներն առանց քննության: Իսկ եթե ոչ, ուսանողները «սպառնում են» դասերին չներկայանալ, ճանապարհ փակել եւ այլն:

Եվ սա, չնայած շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հորդորին, որ ուսանողները գնան դասի, սովորեն հանձնարարված դասերը: Թերեւս, Փաշինյանը եւս մեկ հայտարարությամբ պետք է հանդես գա, որով կոչ անի ուսանողներին՝ սովորել ու պատշաճ կատարել պարտականությունները եւ շարժման հաշվին խույս չտալ ուսումնառության ընթացքում ցուցաբերած թերացումներն ուղղելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին