Դերասան Տիգրան Մնացականյանն իր ինստագրամի սթորի հատվածում պատասխանել է իր հետևորդների հարցերին: Վերջիններս հարցեր են ուղղել կապված նախկին կնոջ հետ ունեցած հարաբերությունների մասին, ինչպես նաև ներկայիս կնոջ՝ Մարիամ Հովհաննիսյանի և Տիգրանի երկու երեխաների շփման մասին:
«Որոշ չափով այո»… Այսպես է պատասխանել Տիգրանը՝իր ներկայիս կնոջ և երեխաների միջև եղած շփման հարցին:
Իսկ այն հարցին՝ արդյոք կապ կա իր նախկին կնոջ միջև, Տիգրանը ևս դրական պատասխան է տվել:
Հավելենք, որ ինչպես նշում է զույգը՝ իրենք ամուսնացած են արդեն 1 ու կես տարուց ավելի: