ԱԺ-ում ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագրի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ատոմակայանի հետ կապված լրջագույն սկանդալներ եղան՝ ֆինանսական չարաշահումեր, փոխտնօրենի կալանավորում. «Արդյոք արվե՞լ են հաշվարկներ, թե որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, չարաշահումների արդյունքում պետությանը որքա՞ն վնաս է հասցվել»,-հարցրեց պատգամավորը:
Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, պատասխանելով նշեց, որ անցած աշնանը հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ համապատասխան իրավասու մարմինները նախաքննություն են դեռ իրականացնում ու դեռ չեն հրապարակել այն, թե ինչ վնաս է հասցվել:
ԱԺ-ում ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագրի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ատոմակայանի հետ կապված լրջագույն սկանդալներ եղան՝ ֆինանսական չարաշահումեր, փոխտնօրենի կալանավորում. «Արդյոք արվե՞լ են հաշվարկներ, թե որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, մեղմ ասած, չարաշահումների արդյունքում պետությանը որքան վնաս է հասցվել»:
Բացի այդ, տիկին Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք չկա վերջնահաշվարկ՝ վերցված ռուսական վարկը ինչպես են ծախսելու, եւ արդյոք էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է:Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, պատասխանելով նշեց, որ անցած աշնանը հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ համապատասխան իրավասու մարմինները նախաքննություն են դեռ իրականացնում ու դեռ չեն հրապարակել այն, թե ինչ վնաս է հասցվել