▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ՞ն է Թուրքիայի իսլամիստ ծայրահեղականներին Սիրիա ուղարկելու նպատակը

Թուրքիան երկու նպատակ է հետապնդում իր տարածքում իսլամիստ ծայրահեղականներին մարզելով և իր տարածքից Սիրիա ուղարկելով: Բոլորին հայտնի է նրա պլանները սիրիական կոնֆլիկտի հետ կապված, բայց չգիտես ինչու չենք ուզում նկատել նրա հեռահար նպատակը:

Անկախ նրանից թե մեր Քեսաբ կամավորներ ուղարկելու կոչեր կլինեն թե չե Թուրքիան մտադիր է հարմար առիթի դեպքում այդ նույն ուժերին օգտագործել մեր դեմ: Ուղղակի համընկնում չէ, որ 2011 թվականից մեծ թվով ազերի ջիհադականներ են մասնակցում սիրիական կոնֆլիկտում. նրանք փորձ են ձեռք բերում նաև հետագայում, որ երեսատեղ ունենան իրենց ահաբեկիչ եղբայրներին խնդրեն սփյուռքի հայերի և Հայաստանի դեմ պատերազմել:

Հնարավոր է թուրքերն ու ազերիները պետական մաշտաբով մեր դեմ ագրեսիա չսանձազերծեն և միայն այդ ահաբեկչական խմբերին մեր դեմ օգտագործեն:Մենք պետք է դա փորձենք կանխել: Կանխել կարելի է կապեր հաստատելով նրանց ֆինանսական հովանավոր երկրների հետ, որոնք են Սաուդյան Արաբիան,Քաթարը: Քաթարի հետ որոշակի հարաբերություններ ունենք, հիշենք նրանց էմիրի տված ֆինանսական օգնությունը սիրիահայ մեր հայրենակիցներին, որոնք Հայաստանում են ապաստանել:

Մնում է Սաուդցիների հետ կապեր հաստատել հնարավորինս սերտ և ի չիք դարձնել թուրքերի պլանները: Պետք է նաև իսլամական աշխարհում մեր դաշնակիցների ներուժը օգտագործել, օրինակ Իրանի և Լիբանանի Հեզբոլլահի:Ինչևե նաև պետք է պատրաստվել այդ բախմանը իսլամիստ արմատականների հետ: Պետք է երկու սցենարներով էլ աշխատենք սփյուռքի և Հայաստանի ողջ ուժերին մոբիլիզացնելով: Եկեք իրար չմեղադրենք Քեսաբի հետ կապված կոչերի համար.Քեսաբ ուժեր ուղարկելու մասին հայտարարեինք թե չե միևնույնն է ազերներն ու թուրքերը փորձելու են մեզ և իսլամիստ արմատականներին իրար հետ կռվեցնել:Պատրաստվենք:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին