Արայիկ Խանդոյանի նախընտրական թիմի հայտարարությունը
Որեւէ կուսակցություն, գրպանի պատգամավոր կամ ինքնահռչակ գործիչ իրավունք չունի Արայիկ Խանդոյանի կամ Սասնա Ծռերի գործողություններին տալ գնահատական:
Դուք տարիներ շարունակ մշտապես ապացուցել եք, որ ծառայում եք ռեժիմին, ապազգային եք եւ մորթապաշտ: Հետեւաբար ձեր անբովանդակ հայտարարություններով կամ ելույթներով ոչ մի բարոյական իրավունք չունեք կարծիք հայտել Արայիկ Խանդոյանի թեկնածության վերաբերյալ: Ձեր կարծիքները պահեք ձեր ու ձեր ազգադավ ռեժիմի համար:
Գնահատական տալու իրավունքը բացառապես պատկանում է Հայ Ժողովրդին:
Իմ կուսակցությունը իմ Ժողովուրդն է. Արայիկ Խանդոյան