▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հաստատվել․ Ռուստամ Բադասյանն՝ ահազանգերի մասին

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Արդարադատության նախարարից հետաքրքրվել է, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է ահազանգը, թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հրահանգ կա բոլորին դուրս են գրելու։

Ի պատասխան նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ տեղեկությունն ամբողջովին չի համապատասխանում իրականությանը, որովհետև բոլորին այնտեղից չեն հանում։ «ՔԿՀ-ներում արված թեստերը դրական չեն եղել, բոլորը բացասական են եղել։ Որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հաստատվել»,- ընդգծել է նախարարը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին