▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդիներս գիտեն, որ պապան ինչ անում է, իրենց համար է անում. Գոռ Հակոբյան

esem.am-ը գրում է, որ «Ֆուլ հաուս» նախագծից հասարակությանն առավել հայտնի դարձած դերասան Գոռ Հակոբյանը ծնվել և մեծացել է Գյումրիում: Ավարտել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճուղի դերասանական ֆակուլտետը:

 

- Ռեփհաղորդավարություն (սուր խոսքև դերասանություն. ինչո՞ւ ընտրեցիք այս երեք ուղին:

- Ռեփն ինձ համար եղել է և կա որպես նախասիրություն, այսինքն՝ ես երբեք չեմ մտածել դառնալ «ռեփ աստղ», այն էլ՝ Հայաստանում։ «Անտիվիրուսն» ինձ համար արտահայտվելու լավագույն միջոցն էր. լար ազատ խոսք, ոչ ստանդարտ ձևաչափ և այդ հաղորդումը ինձ համար «տրամպլին» դարձավ։ Դե իսկ դերասան դառնալ ձգտել եմ դպրոցական տարիներից, այսինքն՝ իմ իսկական մասնագիտությունը դերասանությունն է։

Որպես ռեփեր՝ ավելի քիչ եք ներկայանումինչո՞ւ:

- Որովհետև ես նախընտրում եմ ռեփով հանդես գալ ուշ-ուշ, բայց դիպուկ։

«Անտիվիրուսն» ուներ իր լսարանը, սակայն Ձեզ ավելի շատ ճանաչեցին «Ֆուլ հաուսում» նկարահանվելու շնորհիվ: Ձեր մասնակցությունն այս նախագծում բեկումնային համարո՞ւմ եք:

 - «Ֆուլ հաուսը» կարելի է համարել իմ նորաստեղծ դերասանական կարիերայի սկիզբը ։ Ես ի սկզբանե հրաժարվել եմ որևէ սերիալում նկարահանվելու մտքից և ջղայնանում եմ, երբ մարդիկ չեն տարբերում սիթքոմն ու սերիալը։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին