63-ամյա Դին Լյան պնդում է, որ որդին հրաժարվել իր հետ շփվել… իր տգեղ արտաքինի պատճառով: Ավելին` չի թույլատրում հանդիպել նորածին թոռանը, թեև օրեր առաջ անձամբ հայտնել էր հայր դառնալու ուրախալի լուրը: Նորաթուխ տատիկը որդուն և թոռանը տեսնելու համար երկար ճանապարհ էր անցել, սակայն տղան այդպես էլ չէր պատասխանել մոր հեռախոսազանգերին:
Հուսահատված չինուհուն գտել են փողոցներից մեկում արտասվելիս: Տեղեկանալով տխուր պատմության մասին` անցորդները հրավիրել էին նաև լրագրողների: Վերջիներիս հետ շփման ժամանակ Դին Լյանը պատմել է, որ իրենց խնդիրները սկսվել էին դեռևս տղայի հարսանիքք ժամանակ, երբ վերջինս իրեն անհարմար էր զգացել մոր հագուստի պատճառով` ասելով, որ նա տղամարդու նման է հագնված: Օրեր առաջ որդին մորը հայտնել է, որ չի ցանկանում նրան տեսնել, քանի որ նա սարսափելի տգեղ է:
Նշենք, որ հաղորդումից հետո համացանցի շատ օգտատեր կարծիք են հայտնել, որ չինուհին ամեն դեպքում ինչ-որ մի բան թաքցնում է: